Սպորտային պարահանդեսային պարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WDC Համաշխարհային երիտասարդական (մինչեւ 21 տարեկան) Չեմպիոն 2013, Միքայել Ֆոսկեթ և Նիկա Վլասենկո

Սպորտային պարահանդեսային պարեր, տարատեսակ զուգապարեր, որոշներն ունեն ժողովրդական արմատներ։ Կատարվել են պարահանդեսներում, որոնք անցկացվում էին մանրահատակի առկայությամբ շինություններում։ Էլիտար պարերի բազմազանությունից պարահանդեսայինների շարքին են պատկանում այն պարերը որոնք բնութագրվում են 2 առանձնահատկություններով՝ բոլոր պարերը կատարվում են զույգերով և զույգ կազմում են տղամարդ և կին, բայց կան բացառություններ, քանի որ Անգլիայում արդեն թույլատրվում է պարել միասեռ զույգերով։ «Պարահանդեսային պարեր» բառակապակցության տակ այժմ հասկացվում է «սպորտային պարերը» (ՍՊՊ, «սպորտային պարահանդեսային պարեր») և «պարային սպորտ»։ Դա արտահայտվում է տարբեր պարային կազմակերպությունների անվանումներում, օրինակ՝ «Սպորտային պարերի Մոսկովյան ֆեդերացիա»։

Ներկայումս պարահանդեսային պարերի շարքին են պատկանում 10 տարբեր պարատեսակներ, բաժանված` երկու խմբի։ Ամբողջ աշխարհում սպորտային պարերի մրցույթները բաժանվում են երկու խմբի՝ Եվրոպական (Standard, Modern կամ Ballroom), Լատինաամերիկյան կամ նրանց հաճախ անվանում են պարային տասնյակ։ 1960-ական թվականներին ԽՍՀՄ-ը ստեղծեց իր «ժողովրդական ծրագիրը», որը կատարվում էր պարահանդեսներում, իսկ մրցույթներն անց էին կացվում ինչպես` 2 հիմնական, այնպես էլ 3 ծրագրերով. համապատասխանաբար[1]։ Եվս երկու պարատեսակ՝ պոլկան և մոդայիկ ռոքը կազմում են չորրորդ հավելյալ ծրագիրը, որը կատարվում էր նորեկների կողմից։ Եվրոպական ծրագրի մեջ են մտնում՝ Վիեննական վալսը, քուիքսթեփը (արագ ֆոքստրոտ), տանգոն, դանդաղ ֆոքստրոտ։ Լատինաամերիկյանում՝ Սամբա, չա-չա-չա, ռումբա, պասադոբլ, ջայվ։ Թեորիապես պարահանդեսային պարերին են պատկանում նաև՝ մազուրկա, պոլոնեզ, կոտիլոն, կադրիլ, սալսա, թվիստ և այլն, սակայն մրցույթներում դրանք չեն օգտագործվում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ արքայադուստր Մարի Անտուանետը

«Պարահանդեսային» տերմինը վերաբերում է միջնադարյան Եվրոպայում առաջացած ոչ պրոֆեսիոնալ աշխարհիկ պարերին։ Այդ պարերը բավականին փոփոխությունների են ենթարկվել։ Եվրոպական պատմության ցանկացած դարաշրջան` Վերածնունդ, լուսավորություն, դասականություն, ռոմանտիզմ ծնել է յուրահատուկ պարի համալիր։ Եվրոպական մշակութային զարգացման ողջ ընթացքում պարահանդեսային պարերի վրա ազդել են էթնիկ աղբյուրների բազմազանությունը, ինչպես նաև պրոֆեսիոնալ պարերը։ XX դարի պարահանդեսային պարերը ձևավորվել են եվրոպական պարերի հիման վրա, որոնց 19-րդ և 20-րդ դարերի աֆրիկյան և լատինաամերիկյան երաժշտությունը և պարային մշակույթը նոր շունչ է հաղորդում։ Ժամանակակից պարահանդեսային պարերի մեծամասնությունը աֆրիկյան «արմատներ» ունի, որոնք լավ թաքցված են եվրոպական պարային դպրոցի տեխնիկական մշակման շնորհիվ։ 1920-ականներին Անգլիայում` կայսերական պարուսույցների միությունում, առաջացավ պարահանդեսային պարերի hատուկ խորհուրդ։ Անգլիացի մասնագետները ստանդարտացրին այդ ժամանակաշրջանին հայտնի բոլոր պարերը` վալս, արագ և դանդաղ ֆոքստրոտ, տանգո։ Այսպիսով պարահանդեսային պարերը բաժանվեցին երկու խմբի` սպորտային (International Ballroom (or Standard) and International Latin) և սոցիալական (social dance): 1930-1950-ականների ընթացքում ստանդարտ պարահանդեսային պարերի քանակը լատինամերիկյան պարերի շնորհիվ ավելացավ հինգով (այս հերթականությամբ `չա-չա-չա, սամբա, ջայվ, ռումբա, պասադոբլ)։ Այժմ անցկացվում են սպորտային պարերի մրցույթներ։ Ձևավորվեց մի շարք ծրագրեր՝ եվրոպական, լատինաամերիկյան, պարային երկամարտ (տասը պար)։ Եվրոպական և լատինաամերիկյան Redwoods (երեք րոպեանոց շոու), եվրոպական և լատինաամերիկյան կազմավորումներ (համույթների մրցույթ 8 զույգ)։ Աշխարհի սիրողական առաջնությունները անցկացվում են WDSF-ի (նախկինում IDSF) հովանու ներքո, իսկ պրոֆեսիոնալը` համաշխարհային պարային խորհրդի հովանու ներքո։ Ամենահեղինակավոր պարային մրցույթներն աշխարհում շարունակում են մնալ անգլիականները, մասնավորապես Մեծ Բրիտանիայի Բաց և Բլեքփուլյան փառատոն (անգլ.՝ Blackpool Dance Festival): Մեկ այլ ուղղություն է խառը զույգը Պրոֆեսիոնալ-Սիրողական (Pro-AM), այս ձևը հատկապես զարգացած է Միացյալ Նահանգներում և Կանադայում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պահպանվել է պարահանդեսային պարերի յուրահատուկ ազգային տարբերակներ և անգամ անցկացվում են մրցույթներ՝ «American Smooth», «American Rhythm»։ Ռուսերեն «бал» բառը առաջացել է ֆրանսերենից և սերում է լատիներեն բայ ballare, ինչը նշանակում է «պարել»։ Էլիտար և ժողովրդական պարերի հսկայական բազմազանությունից պարահանդեսայինների խմբում ընդգրկվեցին հետևյալ առանձնահատկություններով պարերը։ Բոլոր պարահանդեսային պարերը զուգապարեր են։ Զույգը բաղկացած է ջենթլմեն և կին պարողներից` շփման կետերի պահպանմամբ։ Եվրոպական ծրագրում այս կոնտակտն ավելի սեղմ է և այն պահպանվում է ամբողջ պարի ընթացքում։ Լատինամերիկյան ծրագրում կոնտակտը ավելի ազատ է և երբեմն կարող է կամ ամբողջությամբ բացակայել կամ ամրապնդվել։ Քանի որ պարահանդեսային պարերի կատարումը պահանջում է որոշակի հմտություններ և մարզումներ, հասարակության հետաքրքրվածությունը սկսեց նվազել։ 1960-ականների կեսերին ի հայտ եկավ Թվիստը։ Նման պարերը, ինչպես վալսը, տանգոն, ֆոքտրոտը և այլն, դադարեցին ծառայել որպես զանգվածային ժամանցի միջոց։ Պարահանդեսային պարերի պատմության մեջ բացվեց նոր էջ։

Եվրոպական ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական ծրագրում (Ժամանակակից կամ ստանդարտ) ներառված են 5 պարեր` քուիքսթեփ, վալս, տանգո, դանդաղ ֆոքստրոտ և վիեննական վալս։ Այս ծրագիրը պահանջում է, որ զույգերը կրեն պարահանդեսներին համապատասխանող հագուստ։ Տղամարդիկ պետք է կրեն սև կամ մուգ կապույտ ֆռակ և փողկապ։ Թույլատրվում է ֆռակի փոխարեն կրել սմոքինգ։ Ժամանակակից պարային կոստյումը զգալիորեն տարբերվում է ամենօրյա կոստյումից։

Լատինաամերիկյան ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատինաամերիկյան ծրագիրը (Latin) ներառում է հետևյալ պարերը՝ սամբա, չա-չա-չա, ռումբա, պասադոբլ և ջայվ։ Լատինաամերիկյան պարերից միայն սամբայում և պասադոբլում է, որ պարողները շատ են տեղաշարժվում։ Մյուս պարերում պարողները մեծ մասամբ մնում են նույն տեղում չնայած այստեղ նույնպես կարելի է տեղաշսրժվել ելման կետ վերադարձով կամ առանց։ Ներկայումս կանացի մրցութային հագուստը ինչպես կանոն կարճ է, բաց և ընդգրկող, տղամարդկանց հագուստը նույնպես ընդգրկող է։

Պարողների դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարահանդեսում քիչ թե շատ հավասար պայմաններ ստեղծելու համար պարահանդեսային պարերի մեջ ներդրվել է դասակարգային համակարգ, որը արտացոլում է պարողների պատրաստության մակարդակը և տարիքը։ Առաջին մրցույթի համար նրանք ստանում են ամենացածր դասերից մեկը (H), որը նրանք կարող են հետագայում փոխել և բարձրացնել` մրցումներում որոշ տեղեր զբաղեցնելով և միավորներ վաստակելով։ Ցածր դասի պարողը չի կարող պարել բոլոր պարերը։ Յուրաքանչյուր խումբ ունի կանոններ շարժման մեջ, որտեղ ամեն ինչ հնարավոր չէ իրականացնել։ Որքան բարձր է դասը, այնքան ավելի շատ պարեր և շարժումներ են կատարվում մրցույթներում։ M դասը պարողների շրջանում հմտության ամենաբարձր դասն է։

Պարողների դասկարգումը ըստ պատրաստության մակարդակի (STDS կանոններ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • N դաս։ Վալս, քուիքսթեփ, սամբա, չա-չա-չա։
  • E դաս։ Սպորտային դաս, որտեղ կարող են նաև ներգրավված լինել սկսնակներ։ Այս դասը պարունակում է 6 պար` վալս, քուիքսթեփ, վիենային վալս, չա-չա-չա, սամբա և ջայվ։ Հաջորդ դասը ստանալու համար, մարզիկը պետք է մրցումներում 16-ից 26 միավոր վաստակի (միավորները կարող են տարբեր լինել տարբեր պարային կազմակերպություններում և մրցույթնորում)։
  • D դաս։ Այս դասում ներառված են E դասի բոլոր պարերը և ավելացել է ևս 2 պար` տանգո և ռումբա։ Հաջորդ դասին անցնելու համար անհրաժեշտ է վարկանիշային աղյուսակում հավաքել 24 միավոր։
  • C դաս։ Թուլատրվում է կիրառել հիմնական խորիոգրաֆիայից դուրս շաժումներ և պարեր են ավելացվել` պասադոբլ և դանդաղ ֆոքստրոտ։
  • B դաս։ Այս դասի մարզիկներին տրվում են հնարավորություն կիրառել բարդ հնարքներ (ռուս.՝ поддержка): Մարզիկները հնարավորություն են ստանում պարելու մեկ ծրագիր` եվրոպական կամ լատինաամերիկյան։
  • A դաս։ Պրոֆեսիոնալների դաս։
  • S դաս։ Տրվում է ազգային ֆեդերացիայի նախագահի որոշմամբ` ազգային առաջնության արդյունքների հիման վրա։
  • M Դաս։ Միջազգային վարպետության դաս` համարվում է ամենաբարձր պարային դասը։

Դասակարգումը ըստ տարիքային խմբերի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոքրիկ 1 - 3-5 տարեկան։
  • Փոքրիկ 2 - 5-7 տարեկան։
  • Երեխաներ 1 - 7-9 տարեկան։
  • Երեխաներ 2 - 9-11 տարեկան։
  • Պատանիներ 1 - 12-13 տարեկան։
  • Պատանիներ 2 - 14-15 տարեկան։
  • Երիտասարդներ 1 - 16-18 տարեկան։
  • Երիտասարդներ 2 - 18-21 տարեկան։
  • Մեծահասակներ - 21-31 տարեկան։
  • Սենիոր 1 - 31-41 տարեկան։
  • Սենիոր 2 - 41-51 տարեկան։
  • Սենիոր 3 - 51-61 տարեկան։
  • Սենիոր 4 - 61 տարեկան և ավելի։

Հայտնի պարողների էջերը վիքիպեդիայում։[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Фигурный вальс – танец, популярный в СССР (фото, видео) — 4dancing.ru». www.4dancing.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]